Պենտագոնը ուսումնասիրում է Իրանի վրա ճնշումը մեծացնելու «ստեղծագործական և ոչ ավանդական» եղանակներ, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հետախուզության ավագ պաշտոնյայի նամակին, որն ուղարկվել է ռազմական վերլուծաբանների խմբին։
«Մենք ուսումնասիրում ենք Իրանին ճնշելու և պատժելու նոր, ստեղծագործական և ոչ ավանդական տարբերակներ», – նշվում է նամակում։
Ըստ հեռուստաալիքի՝ նամակն ուղարկվել է հուլիսի 29-ին։ CNN-ի աղբյուրները նաև նշել են, որ CENTCOM-ը վերանայում է իր ռազմավարությունը, քանի որ ավանդական տարբերակները կարող են սպառվել։ Հեռուստաալիքի աղբյուրներից մեկը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին հաշվով, հետաքրքրված է գործարքով։

Բաց մի թողեք
Իրանը չի ներում Ուկրաինային և զգուշացնում է
CDU-ի ղեկավարությունը քննարկում է Ֆրիդրիխ Մերցի հրաժարականի հարցը
Իրանը մահապատժի է ենթարկել 2 տղամարդկանց, որոնք մեղադրվում են Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ