Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ, հարգելի՛ լրագրողներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար, գրել է Մելանյա Հարությունյանը։
«Հանրային հաղորդակցությունը պետական կառավարման կարևորագույն բաղադրիչներից է։ Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի, մասնագիտական պատասխանատվության և կառուցողական համագործակցության վրա հիմնված աշխատանքը լրագրողների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կնպաստի հանրության լիարժեք ու ժամանակին իրազեկմանը, ինչպես նաև բաց, արդյունավետ և վստահելի հաղորդակցությանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների։
Գիտակցում եմ ինձ վստահված առաքելության պատասխանատվությունը և իմ ամբողջ ներուժը կներդնեմ այն բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Մելանյա Հարությունյանին իր մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մելանյա Հարությունյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- ասվում է որոշման տեքստում:
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը մինչ այս զբաղեցնող Նազելի Բաղդասարյանը, հիշեցնենք, աշխատանքը շարունակելու է ԱԺ-ում որպես պատգամավոր:
Մելանյա Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղարն է եղել։

Բաց մի թողեք
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է 9-րդ գումարման ԱԺ նախագահ
Իմ եղբայրը 19 տարի է՝ աշխատում է բանկում, և՞… Ռուբինյանը՝ Մանուկյանին
ԱԺ նախագահի ընտրություն. պատգամավորները ներկայացնում են իրենց դիրքորոշումները. Տեսանյութ