03/08/2026

EU – Armenia

Yandex Go-ն գործարկել է ուղեկիցների հետ միջքաղաքային ուղևորությունները. Լուսանկար

Yandex Go-ն «Միջքաղաք» սակագնում գործարկել է պատվերի նոր տարբերակ․ այժմ Երևանի և Հայաստանի մի շարք քաղաքների միջև ուղևորություններ պատվիրելիս կարելի է ընտրել վարորդների առաջարկներից ամենահարմարը։

Ընդ որում՝ այժմ ուղևորություն կարելի է պատվիրել ուղեկիցների հետ կամ մեքենայի ողջ սրահն ամրագրելով։ Ուղեկիցների հետ ուղևորվելու տարբերակն ընտելիս խնայում եք գումար։

«Ուղեկիցների հետ» տարբերակում ուղևորը վճարում է միայն մեկ նստատեղի համար, իսկ ամբողջ սրահը պատվիրելը հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են ճանապարհորդել առանց այլ ուղևորների։ Երկու դեպքում էլ ուղևորության արժեքը նախապես առաջարկում են վարորդները, ուստի մինչև պատվերը հաստատելը ուղևորը տեսնում է բոլոր առաջարկներն ու ընտրում իրեն ամենահարմարը։

Նոր գործառույթը հասանելի է «Միջքաղաք»-ի գործող երթուղիներից մի քանիսում՝ Երևանից դեպի Չարենցավան, Հրազդան, Սևան, Գյումրի, Դիլիջան և հակառակ ուղղություններով։ Այս ուղղությունների համար հասանելի է պատվերի երեք տարբերակ․ «Ուղեկիցների հետ», «Սրահ․ նախապատվեր», որով կարող եք ինքնուրույն ընտրել վարորդի առաջարկը կամ պատվեր ձևակերպել սովորական ձևաչափով, և «Սրահ․ հիմա»՝ ողջ սրահը պատվիրելու հնարավորություն՝ կրկին սովորական ձևաչափով։

Բացի այդ, «Միջքաղաք» սակագինն այժմ հասանելի է նաև Երևանից դեպի Վանաձոր, Կապան, Շորժա, Ջերմուկ, Տաթև, Եղիպատրուշ և հակառակ ուղղություններով։ Այս երթուղիներով այժմ կարելի է ուղևորություն պատվիրել՝ ընտրելով վարորդների առաջարկների միջև․ կրկին գործում են ուղեկիցների հետ կամ ողջ սրահը պատվիրելու տարբերակները։

Ձեզ հարմար տարբերակն ընտրելուց հետո հավելվածը կցուցադրի առկա առաջարկները, որտեղ նշված են վարորդի անունը, վարկանիշը, մեքենայի մակնիշն ու մոդելը և ուղևորության արժեքը։ Պատվերը հաստատվելուց հետո ուղևորը կարող է կապ հաստատել վարորդի հետ՝ ուղևորության մանրամասները, օրինակ՝ մեկնման ժամը հստակեցնելու համար։ Վճարումը հնարավոր է կատարել ինչպես բանկային քարտով, այնպես էլ կանխիկ։

Վարորդները կարող են հավելվածում հրապարակել միջքաղաքային ուղևորությունների իրենց առաջարկները՝ ինքնուրույն սահմանելով մեկնման ժամանակը և նշելով ուղևորության արժեքն ու ազատ տեղերի քանակը։ Առաջարկներ տեղադրելու հնարավորություն ունեն միայն այն վարորդները, որոնք անցել են ծառայության բոլոր անհրաժեշտ ստուգումները և համապատասխանում են անվտանգության պահանջներին։

MyCollages - 2026-08-03T152314.038.jpg (206 KB)