Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել։
Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին։ Այն մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։
Հուլիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Փաշինյանն ակնարկել էր Դրմեյանին՝ նշելով, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ ՀՀ գլխավոր դատախազությունը հետո ընթացք էր տվել Փաշինյանի հայտարարությանը։
Հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը հայտարարել էր, որ հայց է ներկայացնում դատարան և նշել, որ Փաշինյանը հնչեցրել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ են ունեցել։

Բաց մի թողեք
Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի
«Առինջ մոլ» ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է
Ավարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը. ինչ է պարզվել. Լուսանկար