Չնայած Նիկոլ Փաշինյանը չորով «փչացրեց» Սասուն Միքայելյանին ու Արմեն Խաչատրյանին` նրանց սադրելով, որ վարչության նիստում առաջադրվեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ եւ պարտություն կրեն Վիլեն Գաբրիելյանից, որին ՔՊ որոշ շրջանակներ այնքան էլ չեն ընդունում, սակայն նա կուսակցության ներսում այնպիսի բռնապետի է վերածվել, որ պարտվածներն ու նեղացածներն անգամ իրավունք չունեն ցույց տալու իրենց վիրավորվածությունը։
«Հրապարակը» գրում է. Տեղեկացանք, որ թե՛ Սասուն Միքայելյանը, թե՛ Արմեն Խաչատրյանը հայտ են ներկայացրել պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ դառնալու, աշխատելու Վիլեն Գաբրիելյանի նախագահությամբ, Արփի Դավոյանի, բանակում չծառայած Հակոբ Սիմիդյանի կողքին։ Փոխարենը հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է տեղափոխվել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով։

Բաց մի թողեք
Բարեկրթության կարճ կյանքն ու կոչերի բուն իմաստը
Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին
Չախոյանների խորհրդարանում ի՞նչ բարեվարքություն