Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Նուբարաշենում արձանագրված միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այն տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում։
Մահացած անձը, որը մուտք էր գործել աղբավայրի տարածք նշված հատվածից, համայնքային կազմակերպության աշխատակից չէ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում են անհրաժեշտ ուսումնասիրություններ և քննչական գործողություններ»։


Բաց մի թողեք
11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևան այգում կոնֆետ են հյուրասիրել
Փառատոնը չեղարկել են ճնշումների պատճառով
Սպիտակ համայնքում վարչական ռեսուրսի և պաշտոնական լիազորությունների ենթադրյալ չարաշահման մասին