Արգենտինայի հավաքականի եւ «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լիոնել Մեսին 80 հազար եվրո է նվիրաբերել Իսպանիայի՝ Մադրիդի նահանգում գտնվող Սյերա-Օսթեի շրջանի վերականգնման համար, որը տուժել էր անտառային հրդեհներից։
Այս մասին հայտարարել էր Մադրիդի նահանգային իշխանության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն։ Նա երախտագիտություն է հայտնել Մեսիին՝ կատարած հանգանակության համար։
Հիշեցնենք, որ Իսպանիայում խոշոր հրդեհներ էին բռնկվել՝ անոմալ շոգ եղանակի պատճառով։ Տարհանվել էր ավելի քան 115 հազար մարդ։ Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 27 հազար հեկտար։ Նշենք, որ Սյերա-Օսթեն հայտնի է իր բնական հարստություններով եւ գյուղատնտեսական շրջան է համարվում։

Բաց մի թողեք
Մտավախություն է ունեցել, որ այլեւս չի քայլի
Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ նիստին. Տեսանյութ