Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին հորդորել չայցելել Հայաստան, եթե այնտեղ շարունակվի երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիներին ձերբակալելու կամ կալանավորելու պրակտիկան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում։
Տեղեկությունը ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունն է հայտնել։
Ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռուբինյանի հետ զրույցում Վալենտինա Մատվիենկոն առանձնահատուկ շեշտադրել է այս հարցը՝ նշելով, որ իրենց մտահոգում են Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրների պահանջով ձերբակալելու փաստերը։
«Եթե այս պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին հորդորել չայցելել Հայաստան»,- դիմելով Ռուբինյանին՝ ասել է Մատվիենկոն։

Բաց մի թողեք
Ո՞վ ում ինչ է տալիս, որքա՞ն արժե այն, և ի՞նչ է ստանում դրա դիմաց Հայաստանը
Գանձասարի հարցը պետք է հանել միայն քարոզչական հակազդեցության դաշտից
Փոքր պետության անվտանգությունը միշտ չէ, որ կառուցվում է մեկ հզոր դաշնակցի վրա