07/08/2026

EU – Armenia

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր

ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպմանը, անվտանգության ապահովմանը, գնահատման նոր համակարգի առանձնահատկություններին, աշակերտների ներգրավվածության խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ: