Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է ոչ թե միակողմանի արտոնությունների, այլ փոխադարձ պարտավորությունների կատարման վրա։
Այս մասին նա ասել է օգոստոսի 7-ին Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։
Փաշինյանը ներկայացրել է տնտեսական ցուցանիշներ՝ նշելով, որ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ մաքսատուրքերի միասնական բյուջե է փոխանցել շուրջ 319 մլն դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է մոտ 175 մլն դոլար։
Վարչապետի խոսքով՝ այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը միության ընդհանուր բյուջե ավելի մեծ ծավալի միջոցներ է փոխանցել, քան ստացել է՝ կատարելով իր պարտավորությունները։
Նա անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ցուցանիշներին։ Փաշինյանի ներկայացմամբ՝ 2025 թվականին ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար, իսկ հայկական արտադրանքի արտահանումը դեպի միության շուկաներ՝ մոտ 3,2 մլրդ դոլար։
Փաշինյանը նշել է, որ այս թվերը վկայում են՝ Հայաստանը ոչ միայն օգտվում է ԵԱՏՄ միասնական շուկայից, այլև հանդիսանում է անդամ երկրների կողմից արտադրվող ապրանքների և ծառայությունների խոշոր սպառող։

Բաց մի թողեք
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ նիստին. Տեսանյութ
Ինչ կենսագրություն ունի ԲՏԱ նորանշանակ նախարարը. Լուսանկար
Քրիստինե Գրիգորյանը և Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել են, Արամ Հակոբյանն ազատվել է. Լուսանկար