2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր են նախատեսված գերիների վերադարձի ուղղությամբ։
Ի պատասխան՝ Միրզոյանը նշել է, որ գերիների և անհետ կորածների խնդիրները պետք է դիտարկել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման և հարաբերությունների ինստիտուցիոնալացման համատեքստում։
Նախարարի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի կնքումն ու երկու երկրների միջև համագործակցության հաստատումը գործընթացի միայն մի մասն են։ Դրան պետք է հաջորդի նաև երկարատև հաշտեցման փուլ, որի անբաժանելի բաղադրիչը պետք է լինի հումանիտար խնդիրների, այդ թվում՝ գերիների և անհետ կորածների ճակատագրի լուծումը։
Միրզոյանն ընդգծել է, որ այս հարցերը դեռևս ամբողջական լուծում չեն ստացել։


Բաց մի թողեք
63 տարեկան մարդը ծեր չէ, նա դեռ ունի տնտեսական մեծ ներուժ
Փաշինյանը հայտարարել է, թե երբ Հայաստանը կարող է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար
Կբացվի, թե՞ ոչ հայ-թուրքական սահմանը