Եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, դա աղետ կլինի ամբողջ աշխարհի համար, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հակառակ դեպքում ամբողջ աշխարհը կոչնչացվի։ Ոչ միայն մեզ կամ Մերձավոր Արևելքի համար, դա աղետ կլինի ամբողջ աշխարհի համար», – հավելել է Թրամփը։
Իսրայելը կարող է հարվածել Իրանին, նույնիսկ եթե Վաշինգտոնը խաղաղության համաձայնագրի հասնի Թեհրանի հետ, իր հերթին զգուշացրել է Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը։
«Նույնիսկ եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության հասնեն, եթե Իրանը քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագիրը վերսկսելու կամ բալիստիկ հրթիռների ծրագիրը առաջ մղելու համար, մենք կհարվածենք։
Մենք կապված չենք որևէ համաձայնագրով, որը լիովին չի երաշխավորում Իսրայելի անվտանգությունը։
Մենք աշխատում ենք ապահովել, որ երեք-չորս տարվա ընթացքում Հորմուզի նեղուցի համար իրանական սպառնալիքը և Բաբ էլ-Մանդեբի համար հուսիթների սպառնալիքը այլևս սպառնալիք չլինի», – հայտարարել է Քոհենը։


Բաց մի թողեք
ԱՄՆ առաջին տիկնոջ ծանոթների արտաքսման մասին բողոքը ստիպել է Թրամփին կասկածի տակ դնել իր քաղաքականությունը․ WSJ
Լարվածության ֆոնին կայցելի Ադրբեջան
Վենսը մեկնարկում է 2028 թվականի նախագահական քարոզարշավը՝ խաղալով Թրամփի սխալների վրա․ «Fox News»