Փետրվարին, երբ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ինքն այլեւս Նիկոլ Փաշինյանի կինը չէ եւ հեռանում է կառավարական առանձնատներից, ամուսինները սկսեցին չհետեւել միմյանց նաեւ Ինստագրամում, ինչպես ասում են` «ատպիսկա» եղան:
«Հրապարակը» գրում է. Այնուհետեւ, կարճ ժամանակ անց` ընտրությունների շեմին, Աննա Հակոբյանը կրկին հայտնվեց կառավարական ամառանոցում, եւ լրագրողների հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շնորհակալ է, որ Աննան եւս մեկ շանս է տվել իրեն` ընտանիքը վերականգնելու: Հետո տիկին Աննան անհետացավ ասպարեզից` նա քարոզարշավին չմասնակցեց: Իսկ հունիսի 7-ից հետո երբեւէ որեւէ տեղ չի երեւացել ամուսնու հետ:
Որքան էլ տարօրինակ է, 20 օրից ավելի արձակուրդ վերցրած` սարերով ու ձորերով թափառող, թատրոն, սրճարան գնացող, հեծանիվ վարող Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ կնոջ հետ չերեւաց: Եվ պարզ չէ` ի վերջո, ընտանիքը վերամիավորվե՞լ է, թե՞ ոչ: Միայն տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով` պետական բյուջեից ֆինանսավորմամբ Աննա Հակոբյանը մեկնեց Նյու Յորք` առաջին տիկնանց եւ առաջին պարոնների ինչ-որ դասընթացի մասնակցելու:
Իսկ օրեր առաջ էլ սկսեց խոսել ընտանեկան բռնության մասին` կոչ անելով կանանց բարձրաձայնել այդ խնդիրները, պայքարել ընտանեկան բռնության դեմ, նաեւ` օրենսդրական փոփոխություններ անել` Քրեական օրենսգրքում հատուկ ընտանեկան բռնության համար պատժի հոդված ներմուծելով:
Ապա հայտարարեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի ընթացքում իր անձին ուղղված սպառնալիքներ է «զգացել», եւ կոչ արեց դատախազությանը՝ արձագանքել դրան․ «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի կինը բռնության զոհ դառնա»։ Իհարկե, այս պայքարի կոնտեքստում ոմանք կասկածներ ունեցան, թե Փաշինյանի ընտանիքում էլ է բռնություն կիրառվել, եւ Աննա Հակոբյանի պայքարը նաեւ անձնական խնդիրներից է բխում, բայց նրանց ընտանեկան հարաբերությունների բնույթից լավատեղյակ անձինք հերքեցին դա` եթե անգամ կա բռնություն, ապա դա ֆիզիկական չէ:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում նա, որպես ընտանիքի անդամի, նշել է նաեւ Աննա Հակոբյանի անունը, ինչը չի արել, օրինակ, որդու՝ Աշոտ Փաշինյանի պարագայում, որպես համատեղ չբնակվող անձ չհիշատակելով հայտարարագրում։
Սակայն, որքանով մեզ հաջողվեց պարզել, Փաշինյան-Հակոբյան զույգը միմյանց գործունեությամբ այնքան էլ հետաքրքրված չէ` նրանք դեռ Ինստագրամում միմյանց չեն հետեւում` հետեւորդներ չեն։ Ավելին` Փաշինյանն Ինստագրամում հետեւում է միայն իրենց շների անունով բացված էջին, իսկ կնոջ կամ դուստրերի էջերին չի հետեւում։ Իսկ Աննա Հակոբյանն Ինստագրամում, ի տարբերություն ամուսնու, հետեւում է դուստրերի էջերին, ինչպես նաեւ՝ «Իմ քայլը» հիմնադրամի եւ եւս 7 տարբեր ընկերությունների էջերի։

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար