Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի նախկին համայնքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը. դատարան կներկայացվի նրան կալանավորելու միջնորդությունը
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ նախաքննությամբ պարզել է` հենց նա է 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանության պատվիրատուն։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու և նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նրա սպանությունը հանձնարարել է իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձին՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ին:
Նշենք, որ Արգամ Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանի որդին է` Գագիկ Ծառուկյանի փեսան:

Բաց մի թողեք
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը․ նա ձերբակալվել է
Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Երևանում թալանել են բնակության վերադարձած քաղաքացու տունը` 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար դոլար