Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր հասցեագրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին 2004 թվականի դեկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև կնքված, բացարձակ նիշից ցածր տարածքում գտնվող 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և ֆիզիկական անձը համատեղ դիմում են ներկայացրել Կադաստրի կոմիտե վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:
Կադաստրի կոմիտեի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ին տրամադրած տեղեկանքի համաձայն՝ 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է:
21 միլիոն 186 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:
Խոսքը Արայիկ Հայրապետյանին (Լավանդայի Արայիկ) վարձակալությամբ տրված հողատարածքի մասին է:


Բաց մի թողեք
Վիճաբանnւթյուն և ծեծկռտուք Լոռիում. սկսել են կանայք, միացել՝ տղամարդիկ. կան վիրավորներ
Վիճել են, գործադրել գազային ատրճանակ. գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակից է ձերբակալվել
Ինչ մեղադրանք են առաջադրել