22/08/2026

EU – Armenia

Մահացել է բրիտանական հայտնի ռոք-խմբի բաս-կիթառիստը. Լուսանկար

Մահացել է բրիտանական Queen հայտնի ռոք-խմբի առաջին բաս-կիթառիստներից Բարի Միտչելը։

Այս մասին հայտնել է խմբի պաշտոնական արխիվիստ Գրեգ Բրուքսը։

Մինչելը Queen խմբին միացել է 1970 թվականի օգոստոսին, ինչպես հայտնում է The Sun պարբերականը՝ փոխարինելով առաջին բասիստ Մայք Գրոուզին։

Այդ պահին խմբի անդամ էին Ռոջեր Թեյլորը, Բրայան Մեյն ու Ֆրեդի Մերկուրին։ Խմբի կազմում նա եղել է մոտ կես տարի՝ մինչեւ 71 թվի հունվարը։ Համատեղ ունեցել են 11 ելույթ։

Մշտական բասիստ Ջոն Դիքոնը խմբին միացել է մի քանի ամիս անց՝ 71 թվականի ընթացքում։ Queen խմբից հեռանալուց հետո, Միտչելը որոշ ժամանակ դադար է վերցրել իր երաժշտական գործունեության մեջ, ապա միացել Jayne Raydio խմբին։

Մահացել է բրիտանական հայտնի ռոք-խմբի բաս-կիթառիստը