Ստեփանավան քաղաքում վագոն-տնակում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել։
Օգոստոսի 22-ին Ստեփանավանում կրակն ընդգրկել է վագոն-տնակ։ Հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 23-ին՝ ժամը 00։02-ին։
Պատահարի հետևանքով արձանագրվել է 1 զոհ։
***
Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է բնակելի տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող վագոն-տնակում․ ներսում քաղաքացի կա։
Փրկարարները վագոն-տնակից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինիս աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 00։02-ին։ Այրվել է վագոն-տնակի մոտ 15 քմ հատվածը։

Բաց մի թողեք
Երևանում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության և ևս երեք մեքենա․ կան վիրավորներ. Լուսանկար
Վահագն Հովակիմյանը առանձնատուն է կառուցում
Խոշոր ավտովթար․ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին. կան վիրшվորներ․ Լուսանկար