23/08/2026

EU – Armenia

Երևանում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության և ևս երեք մեքենա․ կան վիրավորներ. Լուսանկար

Օգոստոսի 23-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, «Chevrolet» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ շտապօգնությունը բուժառու տեղափոխելիս է եղել։