Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է հրաժարվել միմյանց երկրներում սեփական երկրի կամ դրա հետ կապված պատկերացումներ փնտրելու մոտեցումից։
Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն միմյանց նկատմամբ նման ընկալումների ձևավորումը և կենտրոնանան հարաբերությունների նոր փուլ կառուցելու վրա։
Փաշինյանն անդրադարձել է նաև նախկինում իր հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ նշելով, որ չի հրաժարվում այն փաստից, որ նման հայտարարություն արել է։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին բազմաթիվ անգամ անդրադարձել է այդ հարցին և ներկայացրել իր դիրքորոշումը. «Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել»:

Բաց մի թողեք
Ինչ զեկույց են պատրաստում
Հայաստանը պատրաստվում է սկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը
Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ