Խմբագրություն է դիմել Սիսիան քաղաքի բնակիչներից մեկը՝ պատմելով, որ այսօր առավոտյան քաղաքապետարանի «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները` տարածքի խոտը հնձիչով մաքրելիս, կոտրել են իր մեքենայի ապակին։
Բնակչի խոսքով՝ տեղի ունեցածից հետո ինքը ահազանգել է ՀՈԱԿ-ի ՔՊ-ական տնօրեն Դավիթ Մարգարյանին և պատմել կատարվածի մասին։ Մարգարյանը, ըստ բնակչի, ասել է՝ «Տեղ կասեմ, ձեր ավտոն տարեք, ապակին կտեղադրեն»։ Բնակիչը հայտնել է, որ այդ պահին մեքենայի բանալին իր մոտ չէ՝ չի կարող անմիջապես տեղափոխել, ինչից Մարգարյանը նյարդայնացել է և ասել, որ իրեն հետաքրքիր չէ՝ գնա աշխատողների հետ հարցերը լուծի։
Բնակիչը զանգահարել է նաև իր ԱՊՊԱ ընկերություն, սակայն, նրա խոսքով, այնտեղից ևս չեն եկել։ Մենք կապ հաստատեցինք Դավիթ Մարգարյանի հետ։ Նա նախ անջատեց մեր զանգը։ Կրկին զանգահարեցինք և խնդիրը ներկայացրինք, Մարգարյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունեցել։ Մինչդեռ բնակիչը պնդում է, որ Մարգարյանին նամակներ էլ է գրել։
Նշենք, որ Մարգարյանը համայնքում հայտնի է իր, ինչպես բնակիչներն են բնորոշում, «ագրեսիվ պահվածքով»։ Տեղացիները պատմում են, որ ՔՊ-ական պաշտոնյան իրեն քաղաքի «տերն ու տիրականն» է զգում, բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում, իսկ նրա առնչությամբ նախկինում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում նա մեղավոր է ճանաչվել։ Փորձեցինք կապ հաստատել նաև Սիսիանի քաղաքապետ Հովսեփ Առաքելյանի հետ, սակայն նա մեր զանգերն անջատեց։

Բաց մի թողեք
Վրաերթ Կոտայքում. վարորդն ինքն է տեղափոխել տուժածին
«Пашинян взялся за тех, кого давно ждут в Баку»․ Ադրբեջանի ցինիկ հրճվանքը
«Ասես ռումբ պայթեր»․ BMW-ն պայթել է Գյումրու կենտրոնում․ Լուսանկար