Այսօր Եվրամիությունը խիստ շահագրգռված է ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների հաստատմամբ։ Այսօր նրանք Ռուսաստանի շուրջ ստեղծում են պետությունների նոր ալյանս։
Ու թեև Ռուսաստանը նրանցից յուրաքանչյուրի հետ որոշակի տնտեսական, գործընկերային և անգամ դաշնակցային հարաբերություններ ունի, ամեն մեկը խաղում է իր շահերի համար։
Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն։
Հոդվածը խմբագրական է և արձանագրել է, որ «ամեն ինչ սկսվել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների խորացումից, ավանդական լոգիստիկ երթուղիների ճգնաժամի և Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման ֆոնին տնտեսությունը սկսել է Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող տրանսպորտային նոր միջանցքներ փնտրել»։
Հեղինակավոր պարբերականը Ռուսաստանին խորհուրդ է տալիս «չմոռանալ, որ երկրների, ինչպես և մարդկանց շահերը ոչ միայն միավորում, այլև հաճախ բաժանում» են և ամփոփել․ «Իսկ Գյուլիստանի պայմանագիրը, որ 1813թ․-ին հայերին թվում էր հավերժական «դրախտային» այգի, պարզվեց, որ Ռուսաստանի հետ ընդհանուր ճանապարհի մի հատված է միայն, և երբեմնի մերձավոր Հարավային Կովկասը արդեն «Ռուսաստան»» չէ։
Հետեւո՞ւմ է, արդյոք, որ Ռուսաստանը երկու տարածաշրջանի՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի «կորստի հետ հաշտվել» է, բարդ է ասել։
Բայց Հայաստանի մասին ասված է շատ թափանցիկ․ Գյուլիստանի պայմանագրի աշխարհաքաղաքական դարաշրջանը փակվել է, «հայերի համար դրախտային այգի» գոյություն չունի։
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ավարտվել է։ Երեք շաբաթ տևած քննարկումներում ամեն ինչից խոսվել է, բացի գլխավորից․ ՀԱՊԿ-ը «մեռած է, և ոչ մի վերակենդանացում նրան չի փրկի, ո՞րն է լինելու Հայաստանի անվտանգային նոր միջավայրը»։
Սեպտեմբերին Թուրքմենստանում կգումարվի Կենտրոնական Ասիա+Ադրբեջան գագաթաժողով։ Մինչ այդ այդ երկրների առաջնորդները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել և ընդունել «Չոլպան Աթայի հռչակագիր»։ Կենտրոնական Ասիայի երկրներից Ղազախստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր է ստորագրել նաև Վրաստանը։
Անոնսավորված է, որ հոկտեմբերին Ղազախստանի նախագահ Տոկաևը Հայաստան պաշտոնական այց կկատարի։ Ղազախստանը և Հայաստանը ռազմավարական համագործակցությո՞ւն են սկսում։
Բաքվի իշխանական minval politika-ն ղազախստանցի և ղրղըզստանցի փորձագետների հետ քննարկել է TRIPP-ին Ղազախստանի և Ղրղըզստանի մասնակցության հնարավորությունը։

Բաց մի թողեք
Ինչու շնորհավորեց Քոչարյանին ու ինչու չշնորհավորեց Փաշինյանին
Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ
Արդյո՞ք հայկական պետությունն ինքը պատրաստ է այդ բանալին պահել իր ձեռքում