Իրանի վրա ամերիկյան մի շարք ավիահարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ, ինչը ստիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ուշադրությունը կենտրոնացնել ռազմածովային շրջափակման և հակառակորդի ֆինանսական խեղդման վրա, գրել է «The New York Times»-ը։
ԱՄՆ ռազմական հրամանատարությունն այլևս չի պնդում անխուսափելի հաջողության մասին։ Պատերազմի նախարարությունը հույսը դնում է երկարատև ճնշման գործողության վրա, որը կտևի մի քանի ամիս։ «Մինչդեռ, նկատվում է հակառակ էֆեկտը. նավթի արտահանման ծավալներն ու Հորմուզի նեղուցով անցնող տանկերների թիվը սկսել են աստիճանաբար աճել»,- նշել է թերթը։
Թերթի աղբյուրները նշել են, որ Վաշինգտոնը կարող է վերականգնել նավագնացությունը նեղուցում, սակայն դա կպահանջի լիարժեք ցամաքային գործողություն, քանի որ Իրանը տարիներ շարունակ ամրապնդել է իր դիրքերը ափամերձ գոտում։ Պենտագոնի մի նախկին պաշտոնյա ընդգծել է, որ ո՛չ ամերիկյան հանրությունը, ո՛չ էլ ինքը՝ Թրամփը, պատրաստ չեն վճարել նման սցենարի համար «արյունով և փողերով»։

Բաց մի թողեք
Ռուսաստանը սպառնում է զանգվածային հարվածներով Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, քանի որ Կիևի էլեկտրակայանների զոհերի թիվը հասել է 38-ի
Ժամանակն է, որ պահպանողականները վերաշարադրեն միգրացիայի վերաբերյալ միջազգային կանոնները
Բանտարկված հույն նեոֆաշիստը խոստանում է քաղաքական վերադարձ