01/09/2026

EU – Armenia

Պատերազմին վերջ դրեցինք, հիմա աշխատում ենք Հայաստանի հետ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Բիշքեկում ընթացող «ՇՀԿ Պլյուս» հանդիպմանը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Իր ելույթում Ալիևը նշել է, որ մեկ տարուց մի փոքր ավելի առաջ Ադրբեջանն ու Հայաստանը «վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը».

«Այսպիսով, Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը նախկինում երկարատև հակամարտության գոտի էր, դառնում է խաղաղության գոտի»։

Նա հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև այն փաստի վրա, որ Ադրբեջանն այժմ մատակարարում է Հայաստանին նավթամթերք և հեշտացնում է երրորդ երկրներից բեռների տարանցումը. «Մենք Հայաստանի հետ համատեղ աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա շրջանակի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային կապերի ստեղծման ուղղությամբ»։