Չնայած իշխող թիմի աջակցությունը կորցնելուն՝ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը որոշել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին մասնակցել այլ կուսակցության ցուցակով, բայց նրա թիմակիցները հայտնում են, որ նա իշխանության հետ է, պարզապես այլ կուսակցությամբ է առաջադրվում:
Հրապարակ թերթը գրել է․ Լուրեր էին պտտվում, որ Գրիգորյանը կառաջադրվի «Հանրապետություն» կուսակցությամբ, սակայն այս լուրը համայնքապետը հերքեց: Մենք հետաքրքրվեցինք` տեղեկություն կա, որ առաջադրվելու եք Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությամբ, ճի՞շտ է։ «2 օրից ամեն ինչ կիմանաք, կհայտարարեմ»:
– Հունիսի 7-ի ընտրություններին Դուք չգոհացրիք իշխող կուսակցությանը, Ձեզ են մեղադրում Ստեփանավանում պարտվելու համար, այդ իսկ պատճառով ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում Ձեր թեկնածությունը չառաջադրեց: Ընտրությունը կանգնել է Լոռի Բերդի համայնքապետի վրա: Ինչո՞ւ եք որոշել առաջադրվել, ո՞ւմ աջակցությունն ունեք:
– Ես իմ բնակիչների, ժողովրդի աջակցությունն ունեմ:
– Եթե մասնակցեք ընտրություններին եւ անցնեք ավագանի, կոալիցիա կկազմե՞ք Արայիկ Ներսիսյանի` ՔՊ-ի թեկնածուի հետ:
– Ոչ, կոալիցիա Արայիկ Ներսիսյանի հետ չեմ կազմի:
– Նեղացա՞ծ եք ՔՊ-ից, որ Ձեզ չառաջադրեց:
– Նեղացած չեմ:
ՀԳ. Տեղեկացանք, որ Արմեն Գրիգորյանը որոշել է առաջադրվել «Գործարար» կուսակցության ցուցակով: Այս կուսակցությունը գրանցվել է 2016 թվականին՝ Շիրակի մարզում։ Կուսակցության հիմնադիրը Գեղամ Բաղդասարյանն է:


Բաց մի թողեք
Արաբական որոշ երկրներ էլ Հայաստանի պես վստահեցնում էին, որ Իրանի դեմ իրենց տարածքը չի օգտագործվի․ Լուսանկար
Այլընտրանքը Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս երթուղին է
Գրքի շնորհանդեսին Գրիգորյանը ոչ մի լումա չի ծախսել