«Փաստ» օրաթերթը գրում է, որ երբ վստահելիության չափանիշը դառնում է միակ չափանիշը, պաշտոնը վերածվում է քաղաքական պարգևատրման ռեսուրսի։ Թերթի գնահատմամբ, 2018-ի իշխանափոխությունից հետո վերնախավը մեծապես հենվել է գործընթացի մասնակիցների և աջակիցների վրա։
Ըստ պարբերականի, նշանակումները հաճախ չեն ուղեկցվում մասնագիտական չափանիշների հստակ ներկայացմամբ ու պատասխանատվության համակարգով, ինչը խորացնում է հանրային կասկածը։ Թերթը շեշտում է, որ սոցցանցերում ակտիվությունը չի կարող փոխարինել բովանդակային կառավարմանը։
Թերթը կարևորում է ոչ միայն կրթությունն ու փորձը, այլև անձնական հատկանիշները՝ աշխատասիրություն, պատասխանատվություն, սառնասրտություն, ազնվություն, կազմակերպչական ունակություններ և պետական շահը կուսակցականից վեր դասելը։ Այս որակները, ըստ աղբյուրի, երևում են աշխատանքի ընթացքում ու ճգնաժամերում։

Բաց մի թողեք
Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց»
Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
Տիրադավների թիմը պառակտվել է