Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերն ակտիվ քննարկումների մեջ են։
«Հրապարակ» թերթը գրում է. Սակայն լուրջ խնդիր է դարձել համայնքներում առաջադրվելու պատրաստակամ թեկնածուներ գտնելը։
Մարդիկ զգուշանում են, քանի որ Փաշինյանի վարչակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, եւ մարդիկ խուսափում են առաջադրվել, որ չթիրախավորվեն ու բերդում չհայտնվեն:
Մենք տեղեկացանք, որ ստեղծված իրավիճակից ելքը գտել են, այսպես կոչված, արմատական ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներով չառաջադրվելու մեջ։ Այլընտրանքային թեկնածուները հանդես կգան որպես անկախ թեկնածուներ` հնարավոր չեզոք կուսակցական ցուցակներով, սակայն ընդդիմությունը նրանց կաջակցի։
Նպատակն այն է, որ թեկնածուների անուններն ուղղակիորեն չկապվեն ընդդիմադիր կուսակցությունների հետ, եւ ապօրինությունների մեջ հմտացած իշխանությունները նրանց չթիրախավորեն:
Սա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը չեն շտապում հայտարարել առաջիկա ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի եւ թեկնածուների մասին։

Բաց մի թողեք
Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը
Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը
Պարզել են, որ ադրբեջանցին մի հիասքանչ անձնավորություն է․․․