Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը անդրադարձել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի նոր գրքին՝ կոշտ քննադատության ենթարկելով դրա գաղափարական ուղերձը։
Հրապարակ թերթը գրել է․ Գրիգորյանը իր գրքում անդրադառնում է «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» քաղաքական շարժմանը, սակայն Հակոբյանի գնահատմամբ՝ այդ գործընթացի իրական հետևանքը միայն Սերժ Սարգսյանի իշխանության մերժումը չէր։ Նրա պնդմամբ՝ դրա արդյունքում մերժվեցին նաև Արցախը, ազգային պատմությունը, արժանապատվությունը, բանակը և պետական շահերը։
Հակոբյանը նաև ընդգծել է, որ քաղաքական այդ փոփոխությունների հետևանքները, իր գնահատմամբ, առնչվում են նաև Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությանն ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքին։ Նա նշել է, որ այսօր արդեն տեսանելի են այն ծանր հետևանքները, որոնք, իր համոզմամբ, ունեցել են այդ քաղաքական գործընթացները։
Արցախի ԱԺ պատգամավորն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև Արմեն Գրիգորյանի ծննդավայրին։ Նրա խոսքով՝ Գրիգորյանը ծնվել է Արցախում։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Արմեն Գրիգորյանի քաղաքական դաշտում նոր կերպարով ակտիվանալը կարող է մտահոգիչ ազդանշան լինել և կապված լինել առաջիկայում հնարավոր ավելի ծանր զարգացումների հետ։
«Այս մարդու նոր կերպարով հայտնվելը գուժում է սպասվող առավել ծանր իրադարձությունների մասին»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Առաջին փուլում ազգային փոքրամասնություններն են համայնքապետ ընտրում
Ֆրանսիայի հետ այսօր կառուցվում է հարաբերություն, որն ունի դաշնակցության իրական բովանդակություն
Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ Լուսանկար