Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում գտնվող 13 պատմամշակութային օբյեկտ պաշտոնապես ներառվել է անշարժ պատմության և մշակույթի հուշարձանների շարքում։
Նոր կարգավիճակ ստացած կառույցների և հնագիտական վայրերի թվում են հանրապետական նշանակության մի շարք արժեքավոր օբյեկտներ։ Դրանցից են Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող 5–7-րդ դարերի կոթողը, Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի՝ մ.թ.ա. 2–1-ին հազարամյակներին վերագրվող դամբարանադաշտը։
Հուշարձանների ցանկում ընդգրկվել են նաև Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի 9–18-րդ դարերի գերեզմանոցը և նույն տարածքում պահպանված 9–14-րդ դարերի չորս խաչքարերը։
Նոր կարգավիճակը հնարավորություն կտա այս պատմամշակութային արժեքները ներառել պետական պահպանության ենթակա հուշարձանների համակարգում՝ ընդգծելով դրանց պատմական և մշակութային նշանակությունը։


Բաց մի թողեք
Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո. տեսանյութ
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին