Վահե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Էսօր հայտնի դարձավ, որ 《լեգենդար》 Առուշ Առուշանյանը հա’մ ՔՊ֊ի հետ դաշինքով է գնում ընտրություններին, հա’մ պատրաստվում է դառնալ ՔՊ անդամ (չի հերքել, ինչպես դա արել էր նախկինում), հա’մ էլ կուսակցություն ունի, որի անունը, ուշադրություն, 《Բիզնես》է…
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես («Ничего личного, это просто бизнес»)։
Դե, նորաթուխ իշխանականը հիմա երևի չի հիշի, թե ինքը ինչեր էր ասում և մտածում ՔՊ֊ի մասին, կամ ՔՊ֊ականներն ինչ էին ասում և մտածում իր մասին։
Բայց մենք հիշում ենք, ավելին, ՔՊ֊ականներն էլ են հիշում և Առուշին արեցին ամենամեծ վատությունը` բարոյապես հիմնահատակ ոչնչացրին նրան։
Իսկ եթե Առուշը մտածում է` իր 《Բիզնեսով》փրկեց իրեն և իր բիզնեսը, ուրեմն Նիկոլ Փաշինյանին լավ չի ճանաչում. Առուշի հանդեպ նա ավելի դաժան է վարվելու, քանի որ դա նաև պատմության ու բնության չգրված օրենքներն են։ Բայց էդ օրենքներն արդեն քաղաքականապես դեռահաս ճամբարափոխի`《Բիզնեսի》առաջնորդի համար հազիվ թե ընկալելի լինեն։
Դե ինչ, ինչպես Պոլոզ Մուկուչը կասեր` բարով վայելես թազա շրջապատդ…

Բաց մի թողեք
Ֆուտբոլային նոր կայսրություն․ Իսպանիայից մինչև Արգենտինա
Պարոն վարչապետ, մի՛ թույլ տվեք, որ գնամ հանցագործության, ինձ հունից մի՛ հանեք․ Անդրանիկ սարկավագ Մանուկյան. Լուսանկար
Անի Խաչիկյանը մեկնաբանել է լուրերը, ըստ որոնց ինքն է Ներսեսի եւ Լիլիթի բաժանման պատճառը. Լուսանկարներ