Այսօր մեկնարկեց Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը, որը բավականին լարված մթնոլորտում անցավ։
Ի սկզբանե ակնկալվում էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, նախորդ նիստերի նման, կբոյկոտի նիստը և չի մասնակցի, սակայն անակնկալ կերպով շուրջ 10-15 րոպե ուշացումով գրեթե ողջ կազմով ներկայացավ և, կարելի է ասել, անմիջապես անցավ հակահարձակման։
ՔՊ-ականները մեկ ընդդիմադիր ավագանու անդամների հետ էին թեժ բանավեճի բռնվում, մեկ՝ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին հակադարձում։ Ի վերջո, չդիմանալով, իշխանական խմբակցությունից առաջարկ հնչեց. «Պարոնա՛յք, եկեք բոլորդ մանդատները վայր դնենք ու գնանք նոր ընտրության»։
Ի պատասխան՝ Ավետիս Առաքելյանը, զսպելով ծիծաղն ու քամահրանքը, հայտարարեց. «Ոնց հասկացա, կառավարությունն ամբողջությամբ սպառել է նոր ընտրության գնալու իր բոլոր ռեսուրսներն ու մեթոդները, արդեն ստիպված ուղիղ առաջարկ են անում։ Դե որ այդպես է, ես էլ իմ առաջարկն եմ անում. ազատ արձակեք Վարդան Ղուկասյանին, բոլորս մանդատները վայր դնենք ու գնանք նոր ընտրության։ Այդ ժամանակ էլ կտեսնեք՝ ինչ կլինի»։
Առաքելյանի այս խոսքերից հետո ՔՊ-ականները տեղից արձագանքեցին՝ կոչ անելով դա ընդունել որպես պաշտոնական հայտարարություն։ Ի պատասխան՝ Առաքելյանն ասաց. «Ընդունեք պաշտոնական հայտարարություն»։

Բաց մի թողեք
Առաջարկում եմ ձևավորել պատվիրակություն եւ մեկնել Բաքու․ Աղվան Վարդանյան
Առուշը հասավ իր մուրազին, ՔՊ-ն՝ իր
Ի՞նչ է իրականում պատահել Ազատ գյուղի զինվորական կացարանում, ի՞նչ դեպքեր են նախորդել ողբերգությանը