17/09/2026

EU – Armenia

Այս վտանգավոր ուղերձն արտացոլում է իշխանության պատկերացումները

«Իշխող ուժի ոչ պատահական պատգամավորներից մեկը հայտարարել է, թե Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի. դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի։ Ի դեպ, առաջ ընկնելով՝ ասեմ, որ սա ոչ միայն սահմանային հնարավոր միջադեպերին է վերաբերում, այլև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հակազդեցությանը»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պարզ ասած՝ իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և ուրանալ:

Կոնկրետ բանակի առումով՝ այս վտանգավոր ուղերձն արտացոլում է զինծառայողների, սահմանի, բանակի վերաբերյալ իշխանության պատկերացումներն ու հանձնարարականները», – նշել է նա։