Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան չի փակել Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու հնարավորության դուռը, բայց և շեշտել է, որ ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ։
Էրդողանն այս մասին ասել է «Al Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ԵՄ-ն շուրջ 53 տարի է, ինչ չի ընդունում Թուրքիային իր կազմ։ Բայցևայնպես Անկարան չի փակել ԵՄ-ի առաջ իր դուռը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան շարունակում է դիտարկել Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը, սակայն այդ հարցում Անկարան չի ցանկանում պայմաններ թելադրել։
«Մենք մտածում ենք Եվրամիությանը միանալու մասին։ Եթե ընդունեն՝ լավ, եթե չընդունեն՝ էլի լավ։ Մենք մշտապես ասում ենք Եվրամիությանը՝ պարտվողը դուք կլինեք, ոչ թե Թուրքիան»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Ասոցացված անդամակցություն․ ողջունելի քայլ Կանադայի համար, բայց անընդունելի տարբերակ՝ Ուկրաինայի համար
Օտտավային արված առաջարկը բարդ խնդիրներ է հարուցում ԵՄ ընդլայնման գործընթացում
Դոնի Ռոստովում հարձակման են ենթարկվել ռազմական, իսկ Յարոսլավլում՝ նավթավերամշակման գործարան