ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ռուանդայի և Բենինի հետ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջը վերացնելու վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման առաջարկներին։ Համապատասխան որոշումները ընդունվել են կառավարության հերթական նիստում։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է հեշտացնել երկու երկրների համապատասխան անձնագիր ունեցող անձանց մուտքն ու տեղաշարժը՝ վերացնելով վիզա ստանալու անհրաժեշտությունը։
Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2007 թվականի օգոստոսի 2-ին։ Երկու երկրների միջև հարաբերությունների հաստատումն ամրագրվել է ՄԱԿ-ում Հայաստանի և Բենինի դեսպանների կողմից ստորագրված համապատասխան արձանագրությամբ։
Հայաստանի և Ռուանդայի միջև դիվանագիտական հարաբերությունները ձևավորվել են ավելի վաղ՝ 2004 թվականի մարտի 29-ին։

Բաց մի թողեք
Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել WDN Եվրոպա-Եվրասիա տարածաշրջանային գագաթնաժողովի փակմանը
Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
Դիլիջանի աղբավայրը միտումնավո՞ր են հրդեհում