Սահմանադրական դատարանի նախագահին և փոխնախագահին կտրամադրվեն հավելավճարներ՝ հաշվի առնելով նրանց պաշտոնավարման ժամկետը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Որոշմամբ նախատեսվում է պաշտոնավարման տարիների համար սահմանել հավելավճարների տարբեր չափեր։ Պաշտոնավարման երկրորդ տարում հավելավճարը կկազմի աշխատավարձի 20 տոկոսը, երրորդ տարում՝ 35 տոկոսը, իսկ չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար այն կավելանա նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ ևս 10 տոկոսով։
Հավելավճարների վճարումն ապահովելու նպատակով Սահմանադրական դատարանի 2026 թվականի ֆինանսական տարվա բյուջեում անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ նախատեսել։ Ընդհանուր լրացուցիչ ֆինանսավորման պահանջը կազմում է 38 միլիոն 930.5 հազար դրամ։
Այդ նպատակով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից նշված գումարը հատկացնել Սահմանադրական դատարանին։


Բաց մի թողեք
Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ
2027-ին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը․ ՍԱՏՄ. Լուսանկար