17/09/2026

EU – Armenia

Որոշ դպրոցներ դասագրքեր չեն սատցել

Մեր տեղեկություններով հանրապետության մի շարք ավագ դպրոցներում դասագրքերի խնդիր կա։ Մասնավորապես Նախնական զինվորական պատրաստություն ու Պատմություն առարկաների դասագրքերը բացակայում են, դպրոցներ կան անգամ 1 դասագիրք չեն ստացել այս առարկաներից։

Երեխաներին ուսուցիչներն օնլայն ֆայլեր են ուղարկել, որպեսզի դրանցից օգտվեն։ Անգամ ժամկետներ չեն նշել, թե երբ կլինեն այս դասագրքերը։

Խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից հայտնեցին.

«Դպրոցը տնօրինում է իր դասագրքերի ֆոնդը և յուրաքանչյուր տարի, ըստ անհրաժեշտության, պատվիրում է համապատասխան դասագրքերը։ Եթե ուսումնական տարվա ընթացքում դասագրքերի պակաս է առաջանում, դպրոցը դիմում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամին, որն անհրաժեշտության հիման վրա կազմակերպում է համապատասխան դասագրքերի մատակարարումը»։