Անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկումներում հաճախ առաջ է գալիս այն հարցը, թե որտեղից պետք է սկսել անվտանգության համակարգի ձևավորումը և որ ուղղությամբ պետք է փնտրել առկա խնդիրների լուծումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համապարփակ անվտանգության և դիմակայունության ձևավորման գործընթացում կարևոր նշանակություն ունի ոչ միայն կիրառվող գործիքակազմը, այլև այն մտածողությունն ու ընկալումները, որոնց հիման վրա հասարակությունն ու պետությունը գնահատում են իրականությունը։
Այս մասին Փաշինյանն ասել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում։
Վարչապետը անդրադարձել է նաև 2024 թվականի գարնանը «Իրական Հայաստանի» գաղափարի մասին իր առաջին հրապարակային ելույթին և դրա վերաբերյալ դահլիճում ներկա պատգամավորներից մեկի արձագանքին։ Նրա խոսքով՝ պատգամավորի արձագանքը կապված էր այն հարցի հետ, թե արդյոք այդ մոտեցումը ենթադրում է հրաժարվել Մուշի և Վանի նկատմամբ ունեցած պատմական պատկերացումներից։
Փաշինյանը նշել է, որ առաջին հայացքից նման արձագանքը կարող է անսպասելի թվալ, սակայն, իր գնահատմամբ, այն ցույց է տալիս ավելի խորքային խնդիր։ Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգային մի շարք խնդիրների հիմքում կարող են լինել ոչ միայն արտաքին հանգամանքները, այլև իրականության, շրջակա միջավայրի և սեփական հնարավորությունների վերաբերյալ հասարակության պատկերացումները։
Վարչապետի խոսքով՝ այդ պատճառով անվտանգության համակարգի կառուցման կարևոր նախապայմաններից մեկը մտածողության և իրականության ընկալման վերանայումն է, քանի որ անվտանգային խնդիրների մի մասը կարող է ձևավորվել հենց այդ ընկալումների մակարդակում։
«Այո, ինձ համար ցնցող պատմություն իմացա, երբ իմացա, թե ինչպես էր այդ ելույթին արձագանքել դահլիճում ներկա պատգամավորներից մեկը, ով լսելով իմ շեշտադրումները ասել էր՝ ուզում է ասի՝ Մուշը և Վանը մերը չե՞ն»,- ասել է նա։

Բաց մի թողեք
«Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան
Երբ է եղել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը
ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանությունը, իրավազորությունը․ հրապարակվել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման տեքստը