18/09/2026

EU – Armenia

Երեկ «Ուժեղների» առաջին քննությունն էր

Ընդդիմադիր պատգամավոր Սեւակ Խաչատրյանի երեկվա ելույթ-կոչից հետո, թե` երեխաներ լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք, Վահագն Ալեքսանյանը «նիկոլական դառնալը», հավանաբար, որպես վիրավորանք ընկալեց, արտահերթ ելույթով մոտեցավ ամբիոնին եւ փրփրաբերան «աբառոտկա ֆռռաց», թե Քոչարյանն էլ տգետ է:

Հրապարակ թերթը գրել է․ Եվ այնքան շիկացրեց դահլիճի մթնոլորտը, որ ընդմիջման հեռացած Ռուբեն Ռուբինյանը դահլիճ վերադարձավ ու փորձեց հասկանալ Ալեքսանյանի ելույթի դրդապատճառը, նա էլ չթաքցրեց, որ Սեւակ Խաչատրյանի ելույթին է արձագանքում։

Ի դեպ, երեկ 9-րդ գումարման խորհրդարանում առաջին հարցուպատասխանն էր` առաջին քննությունը «ուժեղների» համար: Նկատեցինք, որ նրանք հավատարիմ մնացին բարեկրթության պայմանավորվածությանը եւ անգամ սուր հարցերը տալիս էին հանգիստ` ոչ սադրիչ տոնով, հնարավոր մեղմ: Չնայած դա չխանգարեց Փաշինյանին՝ մի քանի անգամ բռնկվել ու սպառնալիքներ ճչալ, թե` կոշիկ առ կոշիկ խլելու եմ, ոնց ասեմ` տենց եք քայլելու-քշելու եւ այլն։