Թուրքիան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վերջ դնել Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի օկուպացիային։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալով՝ Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեդ Յըլդըզը իսրայելցի պաշտոնյաների այցերը Իսրայելի կողմից վերահսկվող սիրիական տարածքներ անվանել է սադրանք։
«Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի ենթակառուցվածքների վրա հարվածները, որոնք խախտում են նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – նշել է Յըլդըզը։
Թուրք դիվանագետի պնդմամբ, միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է օգտագործեն բոլոր հասանելի միջոցները՝ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի օկուպացիան և ագրեսիան դադարեցնելու համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը հայտարարել էր, որ Սիրիայում Թուրքիայի գործողությունները հիշեցնում են Իրանի կողմից կիրառվող մոդելը։

Բաց մի թողեք
Բուլղարիայի վարչապետը երկու նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը որակել է ծովային իրավունքի «կոպիտ» խախտում
Պատրաստ ենք բանակցել․ Մերցը Կիևից հատուկ դիմել է Պուտինին
Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը