Հոկտեմբերի 25-ին Գավառում կայանալիք ՏԻՄ ընտրություններին արդեն առաջադրվել են ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Հայաքվե» նախաձեռնության «Հայկական քվե» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Հրայր Իսրայելյանն է, եւ «Ռեսթարթ Գավառ» կուսակցությունը, որը հիմնադրել են գավառցի մի խումբ երիտասարդներ, իսկ ցուցակի առաջին համարը Նարեկ Արևշատյանն է։
Դեռ հայտնի չէ՝ վերջին պահին «Հայաստան» դաշինքը թեկնածու առաջադրելու է, թե՝ ոչ, քանի որ կուսակցությունում մինչ այս պահը չեն կողմնորոշվել։ Իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը այստեղ ցանկացել է առաջադրել Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Սասուն Բադոյանի թեկնածությունը, սակայն վերջինս մեր տեղեկություններով հրաժարվել է, քանի որ նրա դեմ եւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ քրեական գործ էին հարուցել ու կալանավորել էին, եւ իշխանությանը ոչինչ չէր խանգարի, որ Բադոյանին կրկին կալանավորեին, եթե վերջինս առաջադրվեր։ Ընդդիմադիրները վստահ են, որ ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որ այս համայնքում եւս ճնշի մյուս թեկնածուներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/144068cd99ec23612c8fecdf0dedf844
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»

Բաց մի թողեք
Ուր են անհետացել տիրադավները
Վարդենիսն էլ են որոշել առանց պայքարի «հանձնել»․ Լուսանկար
«Սաքունցի հայցը ասնավանի չի»․ Իշխանյանի եւ Սաքունցի վեճը հասավ դատարան