19/09/2026

EU – Armenia

Վարդենիսն էլ են որոշել առանց պայքարի «հանձնել»․ Լուսանկար

Հոկտեմբերի 25-ին Վարդենիս համայնքում եւս տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Ընտրությանը քաղաքական ուժերը առաջադրվելու հնարավորություն ունեն մինչև վաղը` սեպտեմբերի 20-ը, ժամը 18։00։

Մինչ այս պահը Վարդենիսում առաջադրվել է միայն Քաղպայմանագիր կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է ճամբարափոխ համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։

Տեղեկացանք, որ Վարդենիսում այլ թեկնածուներ առաջադրվելու ցանկություն չեն հայտնել, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից մեր աղբյուրի փոխանցմամբ, կուսակցությունը Վարդենիսում որոշել է չառաջադրվել։

Իշխանական ճնշումներն իրենց ազդեցությունը թողել են: Նշենք, որ Խաչատրյանը նախորդ ընտրության ժամանակ ընդդիմադիր երկու ուժերի միավորման արդյունքում էր հաղթել ՔՊ-ական գործող համայնքապետ Արամ Մելքոնյանին։ Խաչատրյանը ամիսներ առաջ է ՔՊ կուսակցության անդամ դարձել, սակայն վերջին տարիներին աջակցում էր իշխող ուժին։

Վարդենիսն էլ են որոշել առանց պայքարի «հանձնել»