Համայնքապետարանների կողմից կատարվող ճոխ կամ ոչ նպատակային գնումները հաճախ են դառնում լրատվամիջոցների կամ հանրության քննարկման առարկան։
Հրապարակ թերթը գրել է․ «Ճոխ գնումներ» ասելով նկատի ունենք այնպիսի ծախսերը, որոնք առաջնահերթ չեն համայնքային խնդիրների լուծման համար, բայց դրանք արվում են, եւ դրանց վրա զգալի բյուջետային միջոցներ են ծախսվում։
Տարբեր տոների (Ամանոր, քաղաքի/գյուղի օրեր) կապակցությամբ կազմակերպվող համերգները, բեմահարթակների վարձակալությունը եւ ձայնային տեխնիկան երբեմն արժենում են տասնյակ միլիոնավոր դրամներ։
Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի 2026 թվականի գնումների պլանը հիշեցնում է հարսանեկան գնումներ, ավելի ճիշտ` հարսնանալու տարիքի մոտեցող աղջկա օժիտի համար արվող գնումներ: Համայնքապետարանում որոշել են 7 հատ ատամի խոզանակ գնել, բերանի խոռոչի կամ ատամների հիգիենայի պարագաներ՝ 7 հատ (390 դրամով), կարի թել՝ 7 հատ, կարի ասեղներ՝ 7 հատ, օճառի տարա՝ 7 հատ, կոշիկի խոզանակ՝ 7 հատ, կոշիկի փայլեցման միջոցներ՝ 7 հատ, մաշկի խնամքի պարագաներ՝ 7 հատ, շապիկ՝ 11 հատ (550 դրամով), վարտիք` 11 հատ (350 դրամով), գուլպա՝ 11 հատ (460 դրամով): Հասանք քաղցրավենիքներին. տորթեր՝ 23 հատ (10 հազար 500 դրամով), տորթեր` 25 հատ (13 հազար դրամով), տորթեր` ժելե, 48 հատ (5000 դրամով), շոկոլադե հավաքածու` 48 հատ (4 հազար 150 դրամով), սպիտակ գինի` 96 հատ (2 հազար 100 դրամով), ծաղիկներ՝ վարդեր, 4 հազար 500 հատ (500 դրամով), 3 հազար 500 հատ մեխակ՝ 200 դրամով, ծաղկեփունջ` 150 հատ (5 հազար դրամով), ծաղկեսպսակ` 10 հատ (55 հազար դրամով), եւս 275 հատ ծաղկեպսակ` 17 հազար 500 դրամով: Հերթը հասավ կենցաղային իրերին՝ խոհանոցային կոմբայններ` 13 հատ (65 հազար դրամով), բանջարեղեն կտրող սարք` 1 հատ (150 հազար դրամով), էլեկտրական ջեռոց` 1 հատ (188 հազար դրամով), կախազարդ` 360 հատ (400 դրամով):

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ, տգետ զանգվածին
Աբսուրդն արդեն հյուր չէ, այլ տանտեր է մեր երկրում
Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել