Գերմանիայում պետական հաստատություններն ու հիվանդանոցները նախապատրաստվում են հնարավոր պոտենցիալ ռազմական հակամարտությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։
Համաձայն հաղորդման, հիբրիդային հարձակումների եւ Գերմանիայի ՊՆ նախազգուշացումների ֆոնին՝ կապված այն սպառնալիքների հետ, որոնք կարող են ծառանալ Գերմանիայի առաջ մինչեւ 2029 թվականը, պետական ողջ ենթակառուցվածքային համակարգն ու առողջապահությունը վերակազմավորվում են՝ ըստ հնարավոր պատերազմի պայմանների։
Դիտարկվում են մինչեւ երկու հազար տեղանոց ստորգետնյա բունկերների վերականգնումը, որոնք գոյություն են ունեցել Սառը Պատերազմի ժամանակներում։ Առողջապահության համակարգն էլ ակտիվ վերաձեւավորումների փուլ է թեւակոխել։ Սակայն մասնագետները նշում են, որ վերջինս այդ համընդհանուր մարաթոնին դեռ լիովին պատրաստ չէ համընթաց ոտք մեկնելու համար։
Գլխավոր խնդիրներն են՝ մահճակալային տեղերի պակասը, վիրաբույժներ պակասը, հատկապես՝ ռազմական վիրաբույժների պակասը, ովքեր ունեն փորձ պատերազմական պայմաններում վիրահատություններ անցկացնելու, լոգիստիկ շղթաների խոցելիությունը, դեղորայքի արտաքին մատակարարումներից կախվածությունը եւ այլն։
Այս խնդիրները կարգավորելու համար իշխանությունները մտադիր են ֆեդերալ մակարդակով հատուկ օրենսդրություն ապահովելու, որը կկապի քաղաքացիական եւ ռազմական հոսպիտալները ընդհանուր մոնիթորինգային ցանցի մեջ։

Բաց մի թողեք
Պրահայի հետ սկզբնավորվող հարաբերությունը պետք է գնահատել
Եվրոպայի ուղեղը «դուրս է եկել զրույցից»
Դանիան ողջունում է Թրամփի հետ Գրենլանդիայի վերաբերյալ «պարտադիր ուժ ունեցող» գործարքը