19/09/2026

EU – Armenia

Դանիան ողջունում է Թրամփի հետ Գրենլանդիայի վերաբերյալ «պարտադիր ուժ ունեցող» գործարքը

Գործարքի պայմանները հստակեցված չեն, իսկ Դանիան պնդում է, որ իր ինքնիշխանությունը մնում է անխախտ

Շաբաթ օրը Դանիան ողջունեց Դոնալդ Թրամփի հայտարարած «պարտադիր ուժ ունեցող» գործարքը, որը Վաշինգտոնին տալիս է Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ «մշտական ​​վերահսկողություն» և արգելում ռուսական ու չինական ռազմակայանների տեղակայումն այդ արկտիկական տարածքում։

2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը բազմիցս պնդել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկել Գրենլանդիան՝ ռազմավարական նկատառումներից ելնելով, ինչը մտահոգություն է առաջացրել ՆԱՏՕ-ի դաշնակից Դանիայի մոտ և հանգեցրել դաշինքի կողմից կտրուկ հակազդեցության։

Դանիան և Գրենլանդիան (Դանիայի կազմում գտնվող ինքնավար տարածք) ողջունեցին գործարքը և հայտնեցին, որ այն կստորագրեն հաջորդ շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկկե Ռասմուսենը շաբաթ օրը նշել է, որ հնարավոր ստորագրումը նշանակում է, թե «հաջորդ շաբաթը կարող է լավ շաբաթ լինել»։

«Հուսանք՝ անորոշության երկարատև շրջանը կփոխարինվի պարտադիր ուժ ունեցող համաձայնագրով, որն ամրապնդում է անվտանգությունն Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում», – սոցիալական ցանցում գրել է արտգործնախարարը։

Նա հավելել է, որ գործարքը, որը, ըստ նրա, հարգում է Դանիայի «կարմիր գծերը», «կարևոր» է անվտանգային իրավիճակի փոփոխության համատեքստում։

Սակայն գործարքի պայմանները հստակեցված չեն, իսկ Դանիան պնդում է, որ իր ինքնիշխանությունը մնում է անխախտ։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն իր հ Թրամփը բազմիցս զգուշացրել է Գրենլանդիայում հենակետ հաստատելու Ռուսաստանի և Չինաստանի փորձերի մասին՝ Արկտիկայի տաքացման պայմաններում գերիշխանության համար մղվող ռազմավարական պայքարի ֆոնին, իսկ Պետդեպարտամենտը հստակ հասկացրել է, որ նրանց թույլ չի տրվի դա անել։

«Այս համաձայնագիրը երաշխավորում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը չեն կարողանա ռազմաբազա ունենալ Գրենլանդիայում կամ զորքեր ուղարկել այնտեղ, ինչպես նաև սահմանված են անհրաժեշտ մեխանիզմներ՝ զգայուն ոլորտներում ներդրումները կանխելու համար», – հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը նշել է, որ ԱՄՆ-ի հետ կնքված գործարքն «ամրապնդում է» տարածքի անվտանգությունը։

Լարվածություն ՆԱՏՕ-ում

Թրամփը մանրամասներ չի հայտնել գործարքի իրականացման մեխանիզմների վերաբերյալ, սակայն մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է երեք նոր ռազմաբազա բացել Գրենլանդիայի հարավում՝ ի հավելումն արդեն իսկ տարածքի հյուսիսում գործող «Պիտուֆիկ» (Pituffik) ռազմաբազայի։

1951 թվականին կնքված և 2004 թվականին թարմացված պաշտպանական համաձայնագիրն արդեն իսկ թույլ է տալիս Վաշինգտոնին ավելացնել զորքերի և ռազմական օբյեկտների թիվը կղզում՝ պայմանով, որ նախապես տեղեկացվեն Դանիան և Գրենլանդիան։