Որքան էլ ժամանակ անցնի, ինչ աշխարհաքաղաքական դրություն էլ լինի, վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու, իսկ Արցախի իրական տերերս վերադառնալու ենք մեր սուրբ Հայրենիք:
Ի դեպ, վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր, և ՀՀ ԱԺ պատգամավորները լավ կանեն օր առաջ ստանձնեն այդ բարոյական, իրավական ու պատմական պատասխանատվությունն ու կայացնեն համապատասխան որոշումը:
Առանց ճշմարտության ու արդարության՝ կայուն ու արժանապատիվ խաղաղություն չի լինում, առավել ևս՝ ցեղասպան հարևանի հետ:
Իսկ առանց հավաքական հիշողության ու արժանապատվության՝ ազգերը պետություն չեն ունենում:
Արտակ Բեգլարյան

Բաց մի թողեք
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ով որքան է ստանալու երգչելու համար
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. Լուսանկար
Անհանգստացնող դեպքեր․ սանէպիդծառայության հետ միասին մենք չե՞նք կորցրել նաև կանխարգելման մշակույթը