Մոսկվայի բոլոր օդանավակայաններում շարունակում են գործել ինքնաթիռների ընդունման և թռիչքների սահմանափակումները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավելի քան 30 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում և ուղղորդվել է այլ քաղաքների օդանավակայաններ։
«Շերեմետևո» օդանավակայանում չի կարողացել վայրէջք կատարել մոտ 25 ինքնաթիռ։ Դրանք ուղղորդվել են Նիժնի Նովգորոդ, Կազան, Չեբոկսարի, Սանկտ Պետերբուրգ, Սամարա և Նիժնեկամսկ։
Եվս ավելի քան 10 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Խոսքը Չելյաբինսկից, Ստամբուլից, Դալամանից, Դուբայից, Տաշքենդից և Եկատերինբուրգից ժամանող չվերթների մասին է։ Դրանք նույնպես ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ՝ օրվա սկզբից հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մերձակայքում խոցել են 338 անօդաչու թռչող սարք։


Բաց մի թողեք
Քեյշա Լենս Բոթոմսը դարձել է ԱՄՆ-ում նահանգապետ ընտրված առաջին սևամորթ կինը. Լուսանկար
Դեմոկրատները հաղթանակ են տարել ԱՄՆ միջանկյալ ընտրություններում՝ վերահսկողություն հաստատելով Կոնգրեսի երկու պալատներում
«Ձեր երեխաներին ասեք, որ վատ մարդիկ պարտվեցին»․ մահմեդական նորընտիր սենատորը դիմել է նաև Թրամփին. Լուսանկար