Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը դայակը ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխայի, փայտով հարվածել մարմնի տարբեր հատվածներին, նրան անպիտան անվանել։
«Խնդիրն այն է, որ այդ երեխան չքայլող, միաժամանակ համր երեխա է։ Չգիտեմ քանի տարեկան է, բայց լսել եմ, որ հիմա նրա առողջական վիճակը լավ է։ Այսինքն, «պոլի փայտով» ծեծի հետքերը անցել են, նա շարունակում է մնալ մանկատան բարեխիղճ աշխատողների հսկողության տակ»,- MediaHub-ին ասաց Նոր Խարբերդի բնակիչը։
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատնից անպատասխան թողեցին հարցերը․ «Տնօրենը տեղում չէ, ոչ աշխատանքային օր է, իսկ ես իրավասու չեմ պատասխանել ձեր հարցերին»,- ասաց աշխատակիցը։ Իսկ վարչական ղեկավար Նարեկ Կակոյանն ասաց․ «Տեղս հարմար չէ, ես ձեզ հետ կապ կհաստատեմ ավելի ուշ»։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսին։ Նախնական տեղեկություններով տվյալ աշխատակիցը, ով ծեծել է երեխային, գտնվում է տնային կալանքում։
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից հայտնել են, որ նա ազատվել է աշխատանքից։

Բաց մի թողեք
Մեքենան թռել է ձորակը. կան վիրավորներ․ Լուսանկարներ
Ավտովթար Գյումրիում․ կա 4 վիրավոր․ Լուսանկար
Թաղման ծախսերի փոխհատուցման գումարը հանում են, իրենց աշխատավարձերը՝ բարձրացնում