Սեպտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում «Իջևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա ծննդկան, ով գտնվելիս է եղել 35-36 շաբաթական հղիության փուլում, սակայն պարզվել է, որ պտուղը մահացած է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ ծննդկանի 39-ամյա ամուսինը հայտնել է, որ կինը հղի է, և ժամը 21։00-ի սահմաններում վատ զգալու պատճառով ցանկացել են վերջինիս տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա սկսել է ծննդաբերել, այնուհետև երեխային կիսածնված տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ ծնվելուց հետո բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։


Բաց մի թողեք
Շտապօգնության շչակի ձայնը եւ մեր խուլ խիղճը. Վանաձորյան ողբերգության դասերը
«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքը
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար. Լուսանկար