ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության դադարեցում նախատեսող խորհրդանշական բանաձևը: Փաստաթուղթն ավելի վաղ հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից՝ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները:
Հանրապետականների մեծամասնությունը սատարել է ԱՄՆ նախագահին, բայց կուսակցության չորս անդամներ կողմ էին պատերազմը դադարեցնելուն:
Ներկայացուցիչների պալատը փաստաթուղթն ընդունել էր հուլիսի 23-ին: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 16-ին, Կոնգրեսի ստորին պալատը հավանություն տվեց ևս մեկ, թվով արդեն երրորդ բանաձևին՝ պահանջելով Թրամփից դադարեցնել Իրանի հետ հակամարտությունը: Այս բանաձևին աջակցել էին 220 կոնգրեսականներ, դեմ են արտահայտվել 204-ը։

Բաց մի թողեք
Սպառնացել են սպանել վարչապետին, գլխավոր դատախազին ու նրանց ընտանիքներին
Ռուսական դրոշի ներքո նավերի քանակն ավելացել է ավելի քան մեկ երրորդով․ FT
Մակրոնը որոշեց զորք և զինտեխնիկա ուղարկել․ ի՞նչ է կատարվում