ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկզբից ի վեր ԵՄ-ն հանածո վառելիքի համար 100 միլիարդ եվրո ավելի է ծախսել, քան նախկինում, չնայած ներկրման ծավալները մնացել են անփոփոխ։
Եվրոպական Միության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրները պատրաստվում են քննարկել ձմռան նախապատրաստական աշխատանքները էներգակիրների բարձր գների պայմաններում։
Յորգենսենը կոչ է արել անդամ երկրներին առաջարկել պահանջարկի կրճատմանն ուղղված միջոցառումներ, շարունակել գազի պահեստարանների լցումը տարողության առնվազն 80%-ին հասնելու նպատակով, իրականացնել բարձր գների դեմ պայքարի «նպատակային և ժամանակավոր» միջոցառումներ։
«Այս տարի մենք էներգակիրների համար 100 միլիարդ եվրո ավել ենք վճարել՝ առանց ստանալու գազի կամ նավթի գեթ մեկ լրացուցիչ մոլեկուլ», – ասել է հանձնակատարը։
Յորգենսենն ընդգծել է Եվրոպայում էլեկտրիֆիկացման տեմպերն արագացնելու անհրաժեշտությունը։ «Մենք պետք է վերջ դնենք այդ կախվածությանը. մենք պետք է հանածո վառելիքը՝ ներկրվող, շրջակա միջավայրի համար վնասակար և թանկարժեք մոլեկուլները, փոխարինենք ներքին արտադրության էներգիայով», – նշել է եվրահանձնակատարը։

Բաց մի թողեք
ԵՄ-ն թեկնածու երկրներին, որոնց թվում Հայաստանը չկա, կառաջարկի միասնական շուկայի հասանելիություն
Հանձնաժողովն առաջարկում է արմատապես վերափոխել որոշումների կայացման գործընթացը՝ ընդլայնվող ԵՄ-ի համար
ԵՄ հանձնաժողովը անտեսել է իր սեփական խորհուրդը՝ մեքենաների CO2 կանոնները թուլացնելուց առաջ