01/10/2026

EU – Armenia

Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամբողջ ամսվա եղանակային կանխատեսումները:

Սուրենյանը նշել է, որ հոկտեմբերի 1-3-ը Հայաստանը կշարունակի գտնվել տեղումնաբեր ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են անձրևներ, որոնք կդադարեն հոկտեմբերի 4-ին:

Հոկտեմբեր ամիսն ընդհանուր առմամբ լինելու է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումները՝ նորմայից շատ: Ըստ Սուրենյանի՝ սա նշանակում է, որ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր: